News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է համապետական շաբաթօրյակին, նա հավաքում էր տարածքում թափված ծխախոտի ծխուկները, նաեւ կատակում. «Ծխողները գցում են, չծխողները՝ հավաքում»։

Վարչապետը հիշեց ծխելու դեպ պայքարող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Հիմա ուղիղ եթերով նայում ու ասում է, որ էդքան ասում եմ ծխելն արգելեք, այ տենց, դե, հավաքեք»։

Դիտարկմանը, թե վարչապետը դեմ էր ծխախոտի գնի բարձրանալուն, ասաց, որ խոսքը տեմպի մասին է. «Ես կողմ եմ, որ ծխախոտի գինը աստիճանաբար բարձանա, մեկ ա բարձանալու ա։ Ես ասում եմ  բալանսավորված լինի, իսկ Արսեն Թորոսյանը՝ միանգամից»,-ասաց Փաշինյանն ու ձեռքերով համապատասխան չափերը ցույց տվեց:

 «Ես իմ տեսակետն ունեմ, ինքը՝ իր տեսակետը»,– ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ