News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի եւ Պակիստանի վարչապետները բարյացակամ ուղերձներ են փոխանակել ի նշան լարվածության թուլացման, որն առաջացել էր 2 միջուկային տերությունների միջեւ, հայտնում է Associated Press-ը:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր պակիստանցի գործընկեր Իմրան Խանին «լավագույն մաղթանքներ» է հղել Պակիստանի օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր՝ մարտի 23-ին:

Խանն իր հերթին բավականին բարյացակամ է արձագանքել՝ Հնդկաստանի վարչապետին բոլոր հարցերով բազմակողմանի երկխոսության կոչ անելով, ներառյալ 2 երկրների կողմից վիճարկվող Քաշմիր նահանգի խնդիրը:

Հիշեցնենք, որ Քաշմիրում վերջին շրջանում, որին հավակնում են Հնդկաստանն ու Պակիստանը, իրադրությունը զգալիորեն լարվել է: Դրա պատճառը մահապարտի հարձակումն էր, որը փետրվարի 14-ին Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում ինքնապայթեցում էր կատարել ռազմականացված ոստիկանության ավտոշարասյան մոտ: Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 45 մարդ: Հնդկական ՌՕՈՒ-ն Պակիստանի վրա օդային հարձակում էր կատարել՝ հայտարարելով, որ իրենց թիրախում գրոհայիններն են, որոնք մեղադրվում են հարձակման մեջ:

Ի պատասխան Պակիստանը խոցել էր հնդկական ՌՕՈՒ երկու օդանավ: Օդաչուներից մեկին բռնել էին, ավել ուշ վերադարձրել Հնդկաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ