News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Պահանջի խնդիր չի, ինքնազգացողության խնդիր է, հեղափոխությունը վարչապետի փոփոխություն չի, հեղափոխությունը քաղաքացու ինքնազգացողության փոփոխությունն է, եթե քաղաքացու  ինքնազգացողությունը չի փոխվել իմ էնտեղ գտնվելը զրո իմաստ ունի: Այս մասին, այսօր՝ մարտի 23–ին, համապետական շաբաթօրյակի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մինչ Համազգային թատրոնի շենքում հիմնարկեքի հանդիսավոր հատվածի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հավաքում էր տարածքի աղբը, հիմնականում ծխուկներ. «Դարպասի հետեւը ծխուկների շերտ է, բոլորին տուգանե՞նք՝ ի՞նչ անենք»։

«Հիմա էնպես չլինի, որ քաղաքացիներին դատափետում ենք, բայց սենց տխուր է»,– ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ օրեր առաջ է եղել Ռանչպար գյուղում. «Պատուհանից ուր նայում եմ աղբ է, մի տեղ կուտակված չի, ամբողջ ճանապարհի եզրին աղբ է։ Առաջինը ծխել չգցելն է, չթափել, հլա  որ էսքանը կարողանանք անել։ Երբ կգաք կասեք արվել է արդեն, շարունակության մասին կխոսենք: Տեսանք աղբը՝ կողքով չանցնենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ