News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության չվերթից առաջ մերկ տղամարդը ներխուժել է օդանավի սանդուղք: Իրավախախտին ձերբակալել են ոստիկանության աշխատակիցները, հայտնում է РЕН ТВ-ն:

Ականատեսների խոսքով՝ տղամարդը անցել է գրանցումը, նետել է բոլոր իրերը, մերկացել է եւ վազել: «Նա բղավում էր, թե մերկ է, քանի որ հագուստը խանգարում է մարմնի աերոդինամիկային: Առանց հագուստի ինքն ավելի ճարպկորեն կթռչի»,- ասել է հեռուստաալիքի զրուցակիցը:

Տրանսպորտային ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ իրավախախտը ծագումով Յակուտսկից էր, ծնված 1981 թվականին, ապրում է Մոսկվայի մարզում: Դեբոշիրին տարել են օդանավակայանի բժշկական սենյակ, որտեղից նրան կտեղափոխեն բուժհաստատություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ