News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հիմա աշխատանքային խումբ է աշխատում. մեր ռեսուրսները պիտի  հետազոտվի, հետազոտությունը եկել հասել է երկընտրանքի, մեզ աղբի վերամշակման գործարա՞ն է պետք, թե՞ էներգիա։ Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, համապետական շաբաթօրյակի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Աղբի վերամշակումից այլ արդյունք են ստանում, իսկ մյուս դեպքում էներգիա են ստանում, այստեղ ոչ թե քաղաքական որոշման խնդիրն է, այլ պետք է գոյացած աղբի կառուցվածքը ստուգեն մասնագետները եւ ասեն, թե որ տարբերակը կլինի»,– ասաց նա:

«Ես կհամարեի իսկապես հեղափոխությունը հասել է իր նպատակին, երբ աղբից՝ մեքենայի ջարդոններից, ժանգոտ կրպակներից ազատվենք, հիմա շատ ուրախ եմ եւ շնորհակալ եմ, որ Չարենցավանի մետաղաձուլական կոմբինատը շատ տեղերում մեքենայի ժանգոտած թափքերը հավաքում է»,– ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է «Սանիթեքի աշխատանքին, Նիկոլ Փաշինյանն այն վատ գնահատեց, սակայն նկատեց, որ եթե այս պահին «Սանիթեքը» չաշխատի դրանից ոչ թե կքչանա, այլ կշատանա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ երկրորդ օպերատորի անհրաժեշտություն կա, բայց նոր օպերատորի համար մի 6 ամիս գոնե  կտեւի գործընթացը, այդ ընթացքում քաղաքի աղբը ո՞վ է  հավաքելու՝ լավ կամ վատ։

«Քաղաքապետի գործունեության իմաստն այն է, որ հանկարծ այնպիսի լուծում չտա, որ ասի՝ «Սանիթեք» դու վատն ես, քեզ փակում ենք։ «Պետք է գալ հավասարակշռված լուծումների, որ «Սանիթեքը» մրցակցություն ունենա. կամ լավ աշխատի, կամ դուրս մնա, ամեն մենաշնորհ վատ է, «Սանիթեքը» մենաշնորհ ունի»,– ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ քաղաքապետը հասկանում է իրավիճակը, նա ազդակներն ավելի լավ է տեսնում, ինքը ավելի խորը գիտի, որ պետք է երկրորդ օպերատոր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ