News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սմարթֆոնի պաշտապանության համար ձեր օգտագործած գաղտնաբառի երկարությունը եւ բարդությունը ոչ մի նշանակություն չունի, եթե չարամիտները, որոնք պատրաստվում են գողանալ ձեր անհատական տվյալները, հասանելիություն ունեն բջջային հեռախոսները կոտրելու նորագույն տեխնոլոգիաներին, հայտնում է Planet Today-ը՝ վկայակոչելով տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետներին:

Շտուտգարտի համալսարանից հետազոտողները, ինչպես նաեւ Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի համալսարանի գիտնականները հետաքրքիր փորձ են անցկացրել, որի շրջանակում սմարթֆոնները կոտրել են ջերմատեսասարքի միջոցով:

Պարզվել է, որ բջջային սարքի էկրանին, որի վրայով մատներն անցել են գաղտնաբառը նշելու համար, ջերմային հետք է մնում:

Եթե PIN-գաղտնաբառը մտցրել եք, ապա ջերմային հետքը մնում է մոտ 15 վայրկյան, իսկ եթե խոսքը գրաֆիկական բանալու մասին է, ապա ջերմային հետքը կարելի է կարդալ նաեւ 30 վայրկյան հետո:

Գերմանացի գիտնականների անցկացրած փորձը ցույց է տվել, որ ջերմատեսասարքի կիրառումը թույլ է տալիս սմարթֆոնը «կոտրել» 10-ից 9 դեպքում: Եթե, իհարկե, ջերմային հետքը չի հասցրել անհետանալ: Այս սպառնալիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պահպանել էկրանի պայծառությունը առավելագույն աստիճանի վրա կամ գաղտնաբառը գրելուց հետո էկրանին մատներով պատահական շարժումներ կատարել:

Մասնագետները խորհուրդ են տալիս չօգտվել գրաֆիկական բանալուց, քանի որ այս միջոցը խոցելի է կոտրելու նորագույն տեխնոլոգիաների համար: Օրինակ՝ գրաֆիկական բանալին կարելի է հավաքել՝ այն մտցնող ձեռքի շարժումների տեսանյութը վերլուծելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
105 տրիլիոն նիշով հաշվարկված Պի թիվը գերազանցում է համաշխարհային ռեկորդը
Քանի որ ապագայում համակարգիչները դառնում են ավելի հզոր, մենք անխուսափելիորեն կսկսենք բացահայտել ...
Ստեղծվել է աշխարհում ամենամեծ պրոցեսորը
Պրոցեսորն առաջարկվում է օգտագործել մեքենայական ուսուցման ալգորիթմերի աշխատանքի համար...
Amazon-ը և Microsoft-ը դադարեցնում են իրենց ամպային արտադրանքները Ռուսաստանում
Այս կապակցությամբ Softline-ը զգուշացնում է Microsoft-ի, Amazon-ի և Google-ի ամպային արտադրանքների և ծառայությունների շահագործման հնարավոր ֆունկցիոնալ սահմանափակումների մասին...
Չինական ավտոարտադրողը սկսել է սմարթֆոններ նվիրել իր հաճախորդներին
Nio Phone-ն ունի 6,81 դյույմանոց OLED էկրան՝ 1440 x 3088 պիքսել թույլատրությամբ, 120 Հց հարմարվողական...
ԱՄՆ Կոնգրեսը կրկին փորձում է արգելել չինական TikTok սոցիալական ցանցը
2020 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը փորձեց դա անել, բայց անհաջող էր...
Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր…
Ամենաշատ