News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Այսօր Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների խնդրի լուծման համար լավ հնարավորություն կա, որովհետեւ վիրահայոց թեմը բավականին ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է հարցեր լուծել: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, շաբաթօրյակի շրջանակներում Օղակաձեւ զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը՝ նկատելով, որ եկեղեցիների պատկանելիության, օգտագործման, տնօրինման ծիսական արարողություններ կատարելու հարցերն ի հայտ են եկել հետխորհրդային շրջանում:

Նրա խոսքով, առաջներում, Վրաստանի նախկին իշխանության ժամանակ գրեթե անհնար էր այդպիսի քայեր կատարելը եւ այդ առումով առաջընթաց կա:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայաստանյան այցից հետո Վրաստանում հայկական եկեղեցիների հարցը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել. Վրաստանում հայկական եկեղեցիների թվի, ծագումնաբանության, անմխիթար վիճակի շուրջ վեճերը կրկին թեժացել են:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպման ժամանակ Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով այդ հարցին, հայտարարել է, թե Վրաստանն է պատասխանատու իր տարածքում պատմական հուշարձանների վերականգնման համար, սակայն, դա պետք է արվի քայլ առ քայլ:

Զուրաբիշիվիլին առաջարկել է գիտական փորձաքննություն անցկացնել եւ պարզել որոշ եկեղեցիների ծագումնաբանությունը, եկեղեցու ընտրության իրավունքն, ինչպես Վրաստանի նախագահն է ասել, Հայաստանինն է:

Նշենք, որ 19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն՝ չնայած հայերի շարունակական բողոքներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Թբիլիսիի Սուրբ Նշանի գերեզմանաքարերը՝ աղբակույտի մեջ. վիճելի եկեղեցու հարեւանությամբ շինարարություն է սկսվել (ֆոտո)
Ահազանգել էր հարեւանությամբ բնակվողներից մեկը, ով չցանկացավ իր անունը հրապարակել...
Ամենաշատ