News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Անգլուհի Բեթան Գեսքինը մահացել է բիսկվիտային կարկանդակների մրցույթին մասնակցելուց հետո, հայտնում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 22-ին Լինքոլշիր կոմսության Բուրն քաղաքում: 24-ամյա աղջիկը ընկերուհու հետ երեկույթի է մասնակցել եւ որոշել է մասնակցել ֆուդ-չելենջին: Փորձության կանոններով՝ մասնակիցները պետք է բերանի մեջ տեղավորեին հնարավորինս շատ կլոր բիսկվիտային կարկանդակներ:

Մրցույթի ժամանակ ուտելիքը փակել է Գեսքինի շնչուղիները, նա հազացել է եւ գիտակցությունը կորցրել: Ընկերները աղջկան հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նա մահացել է՝ 5 օր մնալով արհեստական կոմայի մեջ: Մահվան պատճառը սրտի նոպան էր եւ ուղեղի ծավալուն վնասումը: Նա ուներ 3 տարեկան դուստր:

Մահացածի մայրը՝ Միշել Գեսքինը, մարդկանց զգուշացրել է ֆուդ-չելենջի հետ կապված վտանգների մասին: Նա հայտարարել է, որ մեծ թվով արձագանքներ է ստացել այն մասին, որ ամբողջ աշխարհում երիտասարդները մասնակցում են համանման փորձությունների մարշմելոուով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա. ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի…
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է…
ՌԴ քաղաքացիների կողմից հայտնի խուլիգանության դեպքով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան…
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Ապրիլի 17-ի ժամը 22.50-ի սահմաններում Հանրապետության հրապարակում...
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին փաստաբան...
Շենգավիթի քրեականի պետը ոտքը անձի գլխին դնելով՝ ստիպել է հագուստն առգրավվել․ փաստաբանն ահազանգում է խոշտանգման մասին
Անձը որպես վկա ցուցմունք է տվել, ասել են՝ պետք է առգրավեն հագուստները, անձն օգտվել է լռելու իր իրավունքից, և հրաժարվել է․․․
Ամենաշատ