News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրավական կարգավորման անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ ամեն ինչ պատժի մեխանիզմի վրա չէ հիմնված: Այս մասին, այսօր՝ մարտի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Օղակաձեւ զբոսայգում ընտանիքով շաբաթօրյակի եկած ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով քաղաքը մաքուր պահելու համար տուգանքներ նշանակելու վերաբերյալ հարցին:

Նա նշեց, որ պաշտոնի եւ շաբաթօրյակին մասնակցելու միջեւ դիսոնանս չի տեսնում. «Նորմալ է, մանավանդ, որ ես հիմնական աշխատանքը բաց եմ թողել»։

Ըստ Միրզոյանի՝ որեւէ իշխանություն, որեւէ քաղաքում չի հասցնի քաղաքը մաքրել, եթե քաղաքացիները շարունակաբար աղբը ոչ թե աղբամանները նետեն, այլ՝ փողոցում. «Այստեղ երկուստեք բան է պետք, իհարկե, քաղաքացիների հոգատար խնամքով վերաբերմունքն էլ բավարար չէ։ Քաղաքային իշխանություններն էլ պետք է իրենց հետեւից հասնեն, այնուամենայնիվ, աղբ կուտակվում է եւ մաքրեն»:

ԱԺ նախագահը նկատեց, որ Օղակաձեւ այգում աղբամանները քիչ են, եւ առաջարկեց, որ աղբարկղերը կարելի է մոտ-մոտ դնել. «Այս տարածքում, ինչպես նայում եմ, աղբարկղ չկա, կամ քիչ է տարածքում։ Չնայած՝ մարդը, որ ուզում է, աղբը աղբարկղը գցի, մի որոշակի տարածք կարող է իր մոտ պահել, հասնել ու գցել։ Քաղաքային իշխանությունները պետք է ավելի շատ աղբարկղեր շարի»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Նա անդրադարձավ աղբի վերամշակման գործարան ստեղծելուն, եւ ասաց, որ գործադիրում վաղուց աշխատում են այդ ուղղությամբ. «Աղբի վերամշակման համար որոշ ընկերություններ ասում են, որ հայաստանյան շուկան ամեն դեպքում՝ այդքան մեծ չէ, շատ փոքր է։ Կուտակման աղբն էլ բավարար չէ, որ եկամտաբեր լինի այդ գործը»:

Երեւանը, գեղեցկության տեսանկյունից Միրզոյանը տասից տասը բալ գնահատեց. «Մաքրության տեսանկյունից, ցավոք սրտի, վեցից ավել չէի գնահատի։ Միայն աղբը չէ, փոշին է, ծառերի սակավությունն է»,- ասաց Արարատ Միրզոյանը եւ նկատեց, որ ամբողջ տարածքը մաքրված է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ