News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 23–ին, Համազգային թատրոնի նոր շենքի հիմնարկեքից հետո ընտանիքի անդամների հետ գնաց Կոտայքի մարզ՝ շաբաթօրյակ անելու։ Նրան ուղեկցում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընտանիքի հետ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Նրանք մաքրեցին Երևան–Սևան մայրուղու սկզբնահատվածի ճանապարհամերձ տարածքը՝ կամրջի շրջակայքը։

Փաշինյանը բարձր տրամադրություն ուներ, կատակում էր, բոլորին ակտիվ լինելու հրահանգներ տալիս։

«Բահ բերեք, ավելի ակտիվ, հետևներիցս ստուգելով եկեք, որ բան բաց չթողնենք, բահ բերեք, բահի գործ կա... Բահ, նոր ձեռնոցներ, ավելի ակտիվ»,– ասում էր վարչապետը։

«Մարիամ, մի խանգարի, ուրիշ տեղ մաքրի»,– կատակով դիմեց նա դստերը։

Մաքրման աշխատանքների ընթացքում Նիկոլ Փաշինյանին մոտեցան մի կին և տղամարդ, ներկայացրեցին իրենց խնդիրներով։

«Ցավդ տանեմ, մի րոպե լսի ինձ, մեռնեմ ջանիդ, ծիրանի ծառի վրայից եմ իջել...4 տարեկան թոռս գոռում էր՝ Նիկոլ վարչապետ, ես քո ցավը տանեմ, ես դաշտի կնիկ եմ, իմ ձեռներին նայի... Ինչ ասես՝ կանեմ»,– ասաց նա։

Քաղաքացուհին մաքսազերծման հետ կապված խնդիր ուներ, Փաշինյանը հանձնարարեց օգնականին զբաղվել այդ հարցով։

Լրագրողի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է մարզ մեկնել, ինչպես նախապես հայտարարել էր, Փաշինյանը պատասխանեց. «Հենա մարզ ա, էլի։ Սա արդեն Կոտայքի մարզն ա»,– ասաց Փաշինյանը։ «Իսկ ավելի հեռո՞ւ մարզ»,– հարցին վարչապետը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ չգիտեմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ