News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Սանիտեկի» աշխատանքը գնահատում եմ ոչ բավարար։ Այսօր՝ մարտի 23–ին համապետական շաբաթօրյակի շրջանակում, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա նաև նշեց, որ «Սանիտեկ» ընկերությանը նկատողություն են անում, ասում՝ կոնկրետ  ինչ գործողություններ պետք է արվեն և լուսանակները, կոնկրետ ապացույցները ուղարկում  նրանց, որ ուղղեն։

Ինչ վերաբերում է նոր կամ երկրորդ օպերատոր ներգրավելուն, Հայկ Մարությանը նշեց, որ երկրորդ օպերատոր ներգրավելու համար «Սանիտեկի» հետ պետք է խզել պայմանագիրը։

«Դրա համար մենք չենք կարող խզել՝ մեծ տուգանքներ պետք է վճարենք, չենք կարող։ Եթե ուղղակի խզենք, ընթացակարգով պետք է խզենք, որ ստացվի»,– ասաց Հայկ Մարությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ