News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հարցս նենգափոխվել է, այն բացարձակ չէր վերաբերում ՀՀԿ-ի օրոք աշխատած մարդկանց, որովհետեւ այսօր պետական կառավարման համակարգի 90 տոկոսը եւ ՀՀԿ-ի եւ նախկին բոլոր իշխանությունների օրոք աշխատած մարդիկ են, այն վերաբերում էր ժամանակին ՀՀԿ-ի քարոզչությամբ զբաղված լինելուն: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Օղակաձեւ զբոսայգում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ հանձնաժողովում իր աղմուկ հանած հարցին:

Հիշեցնենք, որ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում գայանե Աբրահամյանը դիմելով Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին հարցրել էր, թե  արդյոք իր մամուլի քարտուղար Աննա Օհանյանը, որը «տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ–ին, լինելով նաեւ ՀՀԿ անդամ, կարող է ազնվորեն եւ անկեղծորեն ներկայացնել այսօր կատարվող աշխատանքը»։

Գայանե Աբրահամյանն յսօր այդ առնչությամ նշեց, որ իր հարցը վերաբերվում էր պրոֆեսիոնալ, ազնիվ եւ նվիրված մոտեցմանը. «Այս դեպքում հարցը պարզապես ՀՀԿ-ի օրոք աշխատելու խնդիր չէր, այլ ՀՀԿ-ի ջատագովությամբ եւ քարոզչությամբ ժամանակին զբաղված լինելու եւ այդ գաղափարախոսությունը կրելու մասին էր: Այստեղ ես տեսնում էի, որ որոշակի նվիրվածության պակաս կլինի: Նախարարի պատասխանն ինձ բավարարում է. եթե իրենք կարծում են եւ համոզված են, որ պատշաճ աշխատանք իրականացվում է, ես որպես պատգամավոր եւ հատկապես կատարողականի մեջ տեսա կարեւոր առաջընթաց, որը չէր հանրայնացվել եւ այդ հարցն էինք բարձրացնում: Եթե նախարարն ասում է, որ աշխատանքը պատշաճ է իրականացվում, ես կշարունակեմ հետեւել հասկանալ, թե որքանով է այն պատշաճ»:

«Իմ քայլի» պատգամավորը հավելեց, որ այլեւս չի ուզում այդ հարցին անդրադառնալ, քանի որ խնդիրը բարձրացվեց, հանրայնացվեց եւ դա բավարար է:

Անդրադառնալով նրան, որ Աննա Օհանյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամակցությունը սառեցվել է, Գայանե Աբրահամյանը նշեց, որ լավ կլիներ, որ դա արվեր ի սկզբանե, երբ ստանձնել է այդ պաշտոնը, ոչ թե իր հանրայնացնելուց հետո:

«Ինձ համար կուսակցական լինելը խնդիր չէ: Կան բազմաթիվ կուսակցականներ, որոնք աշխատում են, պրոֆեսիոնալներ են, իսկ այս դեպքում ջատագովությամբ քարոզչության զաղվելն է խնդիրը, իսկ մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական է եւ այդ անձը պետք է կրի այդ գաղափարախոսությունը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Աննա Օհանյանը Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի խոսնակ է նշանակվել 2018թ. հոկտեմբերի 18–ին։  Նա նախկինում էլ այդ նախարարությունում էր աշխատում, որպես նախկին նախարար Սուրեն Կարայանի մամուլի խոսնակ, և վերջինիս հեռանալուց հետո սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից։

Տարիներ շարունակ ՀՀԿ–ին ծառայածը կարո՞ղ է ազնվորեն աշխատել. պատգամավորի հարցը՝ նախարարին

Տպել