News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները եւ ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու եւ կազմակերպելու ուղղությամբ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին երկարամյա համատեղ ծառայության համար եւ պարգեւատրել խորհրդանշական նվերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ