Ալկատրաս կղզուց ոչ հեռու Սան Ֆրանցիսկոյի ծոցում իսկական ճակատամարտ է ծավալվել ծովառյուծի եւ ընձառյուծային շնաձկան միջեւ: Տեսարանի ականատեսն է դարձել ամերիկուհի Տորի Գորմանը, որն անգամ հասցրել է պայքարը նկարահանել, հայտնում է Daily Mail-ը:
«Սա ասես National Geographic-ի պահերից լիներ»,- ասել է կինը:
Կադրերում գազազած ծովառյուծն իր զոհին մի քանի անգամ նետում է, որը անուժ ընկնում է ջրի խորխորատի մեջ: Սա որս անելիս կաթնասունների սովորական մարտավարությունն է. առյուծն իր զոհերին ընտրում է ոչ մեծ շնաձկների թվից, այնուհետեւ հարձակվում է նրա վրա, խլացնում եւ ուտում: Երբեմն պայքարն ավարտվում է շնաձկան օգտին, որը նույնպես դեմ չէ առյուծին ուտելուն: