News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Օղակաձև այգում այսօր՝ մարտի 23-ին, ԱԺ պատգամավորների շաբաթօրյակի ընթացքում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գոռ Գևորգյանը և ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը միասին բարդի տնկեցին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հիմա ծառը ինչպե՞ս են անվանելու՝ ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության ծառ։

«Ընդդիմություն, իշխանությունը հարաբերական են։ Թող այս ծառը լինի լավ հույսերի, մեծ հաղթանակների, ձեռքբերումների խորհրդանիշ»,– ասաց Էնֆիաջյանը։

Գոռ Գևորգյանը պատասխանեց իրեն հատուկ քնարականությամբ. «Եկեք ընտրենք ճերմակ առագաստները։ Թե չէ, ինչքան ուզեք, կարող ենք խարիսխ բերել միասին»։

«Իմ քայլի» պատգամավորներից մեկն առաջարկեց բարդին անվանել համերաշխություն ծառ։

Տպել
Ամենաշատ