News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մարտի 22-ին, ժամը 09.50-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Եղվարդի խճուղու 2-րդ փակուղում գործող սննդի մանրամեծածախ առեւտրով զբաղվող ընկերությունից գողություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տուժողը հաղորդում է տվել, որ մարտի 21-ի ժամը 17.30-ից մարտի 22-ի ժամը 08.10-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ եղանակով պատուհանը բացելու միջոցով մտել են ընկերության հաշվապահություն եւ պահարանի վերեւի դարակում եղած 456.000 դրամից գողացել 170.000 դրամը, որն առանձնացված է եղել ըկերության աշխատակցուհիներից մեկի աշխատավարձը վճարելու համար:

Նույն օրը, ժամը 17-ին, բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Նոր-Գեղի գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել ընկերության պահակ 23-ամյա Գոռ Բ․-ին, որը խոստովանել է, որ նշված գողությունն ինքն է կատարել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել Նաիրիի քննչական բաժին:

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը կանխել է  թաքցված  7500 տուփ ծխախոտի տեղափոխման փորձը. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 14
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող...
Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝  «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական...
Սյունիքում հիվանդանոց տեղափոխվելիս շտապօգնության ավտոմեքենայում մահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկը
Մարտի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 21։40-ի...
Պերուի դատախազությունը ժամացույցների հավաքածուի պատճառով նախագահին կասկածել է կոռուպցիայի մեջ
Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը. Վարորդը ոստիկանության աշխատակից էր
«ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի...
Ամենաշատ