Երկրորդ աշխարհամարտի վետերան Չառլզ Բլեքհեմի հազվագյուտ Bentley-ն այս շաբաթ H&H Classics աճուրդում վաճառվել է 600 հազար դոլարով, հայտնում է Fox News-ը:
Նշվում է, որ խոսքը Bentley 4 1/2 Litre Vanden Plas Tourer մակնիշի իրավամբ էքսկլյուզիվ մոդելի մասին է, որն արտադրվել է 1936 թվականին: Աշխարհում գոյություն ունի այս մոդելի ընդամենը 6 մեքենա:
Ոչ ոք այս մասին անգամ չէր մտածում, երբ Բլեքհեմը 1952 թվականին այս մեքենան ընդամենը 260 ֆունտ սթերլինգով գնում էր դրա առաջին տիրոջից, որը վերանորոգել էր եւ վերածել ամենօրյա փոխադրամիջոցի:
Հաղորդվում է, որ Բլեքհեմը եղել է այն էսկադրայի անդամ, որը 1945 թվականին ռմբակոծել է Հիտլերի «Արծվի բույնը»:
Նա ավտոմեքենան վարել է մինչեւ 1988 թվականը, իսկ այնուհետեւ ուղղակի թողել է Մանչեսթերի ավտոտնակում, որտեղ այն գտնվել է մինչեւ հունվարին 96 տարեկանում վետերանի մահը:
Հաղորդվում է, որ ավտոմեքենայի նախնական գինը կազմել է 250 հազար դոլարից ավելի: