News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Հանուն արդարության» հասարակական վերահսկողական նախաձեռնությունը այսօր՝ մարտի 23-ին, համապետական շաբաթօրյակի շրջանակում ճանապարհների կարմիր գծերի մաքրման ակցիա է իրականացրել։ 

«Մեր խումբը որոշել է անմասն չմնալ համահայկական, թավշյա, ոչ բռնի շաբաթօրյակին։ Մենք որոշել ենք մաքրել կարմիր գծերը, որը հասարակական պահանջ է արդեն մի քանի տարի։ Շրջելու ենք քաղաքում եւ բոլոր կարմիր գծերը ջնջելու ենք»,–ասաց նախաձեռնության անդամներից մեկը։

Նախաձեռնության անդամները պնդեցին նաեւ, որ «կարմիր գծերի տարեկան հասույթը կազմում է շուրջ 26 մլրդ դրամ, որը քաղաքացիներից գողացվում է». «Մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, վերելակների, կանաչապատ տարածքների, հանրակացարանների խնդիր, սակայն այդ խնդիրները չեն լուծվում»։

Նախաձեռնության անդամները բողոքում են, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հաշվետու չէ քաղաքացիների առաջ, չի ներկայացնում, թե ինչպես են ծախսվում կարմիր գծերի վճարները, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ էր նշում, որ կարմիր գծերը պետք է վերանան։

Տպել
Ամենաշատ