News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Բելառուսում մեկնարկած ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում արծաթե մեդալ է նվաճել։ ֆեյսբուքյան իր էջի Stories բաժնում նա հրապարակել է լուսանկարներ մրցույթից, նաև ցուցադրել իր նվաճած մեդալը։

Հայաստանի հավաքական առաջնությունում լավ արդյունքներ է գրանցել: 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Մանվել Գասպարյանը: 83 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել և արծաթե մեդալի է արժանացել Լևոն Քոչարյանը։ Պարգևատրվել են նաև 66 կգ Արմեն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ, 93 կգ Արայիկ Առաքելյանը ՝ արծաթե մեդալ, 105 կգ Հարութ Ավանեսյանը՝ բրոնզե մեդալ, 120 կգ Արկադյա Զաքարյանը՝ բրոնզե մեդալ։

Նշենք, որ օրեր առաջ Լևոն Քոչարյանն իր ֆեյբուքյան էջում մարզման տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել էր․ «Պատրաստություն Եվրոպայի գավաթին»։

Տպել
Ամենաշատ