News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Աղբ թափելու համար ամոթանք տալն ավելին է, քան տուգանելը: Այս մասին, այսօր՝ մարտի՝ 23–ին, համապետական շաբաթօրյակին լրագրողներին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, հավելելով, որ մենք ամաչում ենք, երբ վատ բան ենք անում եւ կողքից հրապարակավ ցույց են տալիս դա։

Երեւանի քաղաքապետն առաջարկում է ֆլեշմոբ մտածել, լուսանկարել այն մարդկանց, որոնք աղտոտում են քաղաքը, անուն–ազգանուններով հրապարակել։

Հայկ Մարությանն անդրադարձավ Երեւանի քաղաքապետարանի էքսպերիմենտին. Հյուսիսային պողոտայում դրվել է աղբամանը, կողքը աղբ. մարդիկ մոտեցել եւ աղբը գցել են աղբամանը։

Երեւանի քաղաքապետը գոհ է արդյունքներից. «Ինձ համար ուրախալի է արդյունքը»։

Տպել
Ամենաշատ