News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նոր հարկային քաղաքականությունը ռեստորանային ոլորտում գնաճի չի հանգեցնի: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Երեմյան Փրոջեքթ»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 1-ից հանրային սնունդի օբյեկտներում քառակուսի մետրից գանձվող հարկը փոխարինվել էր 6 տոկոս շրջանառության հարկով, ինչը հարուցել էր ռեստորատորների դժգոհությունը եւ որոշ ռեստորանների հարկադրել գները բարձրացնել: Ենթադրվում էր, որ ընթացիկ տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկերը 8 տոկոսով բարձրանալու են, իսկ 2020 թվականից՝ մինչեւ 10 տոկոսով, ինչը, մասնագետների գնահատմամբ, պետք է անխուսափելիորեն բերի գների հետագա աճի:

Սակայն փետրվարին, կառավարության եւ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում համաձայնության եկան մինչեւ 2022 թվականը զերծ մնալ հարկերի հետագա բարձրացումից: Մինչեւ նշված ժամկետը կգործի շրջանառության 6 տոկոս հարկը՝ փաստաթղթավորման ծախսերից 3 տոկոս հարկային դուրսգրման հնարավորությամբ (սակայն շրջանառությունից ոչ պակաս 4 տոկոս):

«Այս տարբերակը ընդունելի է ինչպես պետության, այնպես էլ ռեստորատորների համար: Սա ռեստորանային ոլորտում գնաճի չի հանգեցնի»,- նշեց Երեմյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է 52․45 մլն դրամ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար...
«Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛ գների, թե՛ հարկերի դրույքաչափի բարձրացման ճանապարհով
Որպեսզի տնային տնտեսությունների պայմաններում կարողանանք եկամուտն ավելացնել, պետք է կա՛մ մի քանի...
Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 18-ին, կազմել է…
Կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ծրագրերը ներկայացվել են Նյու Յորքում քննարկման շրջանակում
Անդրադառնալով կին ձեռներեցների գործունեությանը խրախուսելու ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ նախարար Մկրտչյանն այս գործընթացում...
PROFAL-ը և ML Mining-ը համագործակցության պայմանագիր են ստորագրել
Երկու ընկերությունների համագործակցությունը կիրականացվի «Այգիներ Պրեմիում», «Դալմա Հիլզ» և «Ադոնց Պրեմիում» նախագծերի շուրջ...
Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշման մեջ նշված սննդային արժեքի վերաբերյալ տեղեկությունը
Հանձնաժողովի խորհուրդը մինչև այդ փոփոխությունների ուժի մեջ մտնելը տրված կամ ընդունված սպանդային մթերքի և մսամթերքի համապատասխանության…
Ամենաշատ