News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Քանի որ Վիրահայոց թեմից հոգեւորականների մուտքը Աբխազիա հղի է վտանգներով, ուստի Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը որոշել է, որ  Աբխազիայի հայության հոգեւոր կարիքները ժամանակավորապես հոգան ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմի հոգեւորականները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի քարտուղար Սուսաննա Խաչատուրյանը՝ մեկնաբանելով ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դժգոհությունն առ այն, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմում են ընդգրկված։

«Աբխազիայում գտնվող եկեղեցիները համարվում են Վիրահայոց թեմի հոգեւոր կանոնական տարածք։ Աբխազիայում կառուցված եւ գործող եկեղեցին պատկանում է Աբխազիայի հայ եկեղեցական համայնքին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիրահայոց թեմից հոգեւորականների մուտքը Աբխազիա հղի է վտանգներով, ուստի Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը որոշել է, որ ժամանակավորապես Աբխազիայի հայության հոգեւոր կարիքները հոգա ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմի հոգեւորականները, ովքեր հերթականությամբ այցելում են Աբխազիայի հայկական համայնքներ եւ տեղում իրականացնում են հոգեւոր ծիսական արարողություններ»,–նշեց նա։ 

Վիրահայոց թեմի մամուլի քարտուղարը պարզաբանեց՝ երբ Աբխազիայի հակամարտությունը կստանա վերջնական եւ խաղաղ լուծում, այնտեղի համայնքի հոգեւոր կարիքները կրկին կհոգան Վիրահայոց թեմի հոգեւորականները. «Քանի դեռ Աբխազիայի հարցը գտնվում է խաղաղ լուծման բանակցությունների մեջ, երբ կստանա խաղաղ եւ վերջնական լուծում, Վիրահայոց թեմի հոգեւորականները կսպասարկեն Աբխազիայի հայությանը»։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ կատարած պաշտոնական այցի ժամանակ իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները ՀԱԵ Հարավային Ռուսաստանի թեմում են ընդգրկված, հայտնում է «Վզգլյադը» Վրաստանի նախագահի աշխատակազմի վրա հղումով:

Այս հարցին Սալոմե Զուրաբիշվիլին «շատ կոշտ է անդրադարձել» ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Զուրաբյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպումներում:

Նշվում է, որ «Աբխազիայի հայկական եկեղեցիների վերաենթարկումը վրացական կողմն ընկալում է «որպես ՀԱԵ կողմից Վրաստանի տարածքային ամբողջականության խախտում»:

Վրաստանի նախագահը «պահանջել է կաթողիկոսից փոխել այդ որոշումը, որպեսզի Աբխազիայի հայկական եկեղեցիները վերադառնան ՀԱԵ Վիրահայոց թեմի ենթակայությանը, «ինչպես դա եղել է պատմականորեն», կամ ենթարկել անմիջապես Գարեգին Բ-ին: Կողմերը համաձայնվել են գտնել հարցի ընդունելի լուծումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկնարկել է Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթը (ֆոտո)
Հաղարծնի շաբաթը կամփոփվի օգոստոսի 18-ին՝ Խաղողօրհնեքի հանդիսավոր արարողությամբ․․․
Պոլսո պատրիարքի ընտրության նախաձեռնող խումբը հանդիպել է Թուրքիայի ՆԳ նախարարի հետ
ՆԳ նախարարի եւ մյուսների հետ հանդիպումները դրական են անցել, որոնք կարելի է առաջին քայլերը համարել պատրիարքի...
Եպիսկոպոս Մաշալյանը հանդիպել է Էրդողանի հետ (ֆոտո)
Նախագահ Էրդողանը հանդիպման ժամանակ իր ողջույններն է հղել Ստամբուլի հայ համայնքին...
Կաթողիկոսի հասցեին անվայել արտահայտությունների համար ծեծի է ենթարկել. Գարեգին Բ-ի եղբորորդու գործը դատարանում է
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Համբարձում Գևորգի Ներսիսյանը 2018 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում...
Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը նշանակվել է Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն
Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...
Պոլսո հայոց պատրիարքի ընտրության համար դիմում է ներկայացվել նահանգապետարան
Իշխանության պատասխան խնւց հետո...
Ֆոտոռեպորտաժներ