News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի արդարադատության նախարար Ցեցկա Ցաչեւան հրաժարական է տվել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները գրել են նրան եւ իշխող «Գերբ» կուսակցության երեք այլ անդամներին պատկանող էլիտար առանձնատների մասին, որոնց գները շուկայականից ցածր են եղել՝ հայտնում է Reuters-ը։

Ընդ որում, Ցաչեւան ինքը հերքել է իր կողմից օրենքի խախտումները եւ հայտարարել է, որ դիմել է հակակոռուպցիոն հանձնաժողովին՝ խնդրելով հետաքննել այն պայմանները, որոնցով ինքը Սոֆիայում անցյալ տարի գնել է անշարժ գույքը։

Երկրի վարչապետ Բոյկո Բորիսովը շաբաթ օրը նախարարի հետ հանդիպելուց հետո ընդունել է նրա հրաժարականը։

«Կողմերը քննարկել են անշարժ գույքի նրա անվան հետ կապված գործարքը։ Նախարար Ցաչեւան ասել է վարչապետին, որ հրաժարական է տալիս եւ չի ուզում, որ լարվածությունը ազդի կառավարության աշխատանքի վրա»,- ասվում է կառավարության մամուլի հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ