News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Կանադայում Ալբերտի համալսարանի պալեոնտոլոգները հայտարարել են, որ տիրանոզավրի դեռեւս 1991թ․ գտնված կմախքը, պարզվել է, ամենախոշորն է աշխարհում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի քան տասը տարի գիտնականները չէին կարողանում հինավուրց ոսկորները առանձնացնել ավազաքարերից, եւ միայն վերջերս է նրանց կմախքն ուսումնասիրելու հնարավորություն ընձեռվել։ Դինոզավրին անվանել են Սկոտի՝ ի պատիվ սկոտչի շշի, որով պեղումների մասնակիցները տոնել են նրա հայտնաբերումը։ Սկոտիի երկարությունը 13 մետր է։ Նա ապրել է այժմյան Սասկաչեւանի տարածքում՝ 66 մլն տարի առաջ։

Հետազոտության առաջատար հեղինակ Սքոթ Փերսոնսը նշել է, որ Սկոտին գիտնականներին հայտնի տիրանոզավրերից ամենաերկարակյացն է։

Երբ նա մահացել է 30 տարեկան է եղել, ինչը բավական շատ է այդ տեսակի ներկայացուցչի համար։

Այժմ դինոզավրին պատրաստում են ցուցահանդեսի, որը այս տարվա մայիսին կբացվի Սասկաչեւանի Թագավորական թանգարանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել