News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգից երկու ոսկեգույն ռետրիվերները իրենց յուրօրինակ ընկերությամբ դարձել են սոցցանցերի սիրելիները՝ հայտնում է NBC Philadelphia-ը։

Ավելի վաղ Չելսի եւ Ադամ Սթայփերը ապաստան էին տվել 4-ամսյա Մավերիկին, որպեսզի նա ընկերակցի իրենց ծեր եւ կույր 11-ամյա Չառլիին, որը գլաուկոմայի պատճառով կորցրել է տեսողությունը։

Սկզբում Չառլին հոռետեսորեն էր վերաբերում Մավերիկի գոյությանը իր կյանքում, սակայն աստիճանաբար փափկեց, եւ հիմա նրանք լավագույն ընկերներ են։

Շների տերերը պատմել են, թե Մավերիկը ժամանակի ընթացքում հասկացել է, որ Չառլին խնդիրներ ունի, եւ արագ սովորել է օգնել իր ավագ ընկերոջը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել