News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ Պերմի մարզի Օկտյաբրսկի շրջանում «Առաջ» թերթի լրագրող Անդրեյ Կոբզեւին իր տան մուտքի մոտ ծեծել էին մեխահանով՝ հայտնում է Life-ը։

Տուժողը ավելի քան քսան հարված էր ստացել եւ լուրջ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։

Լրատվամիջոցի տվյալներով, Կոբզեւին զանգել է իր ծանոթը եւ առաջարկել հանդիպել փողոցում։ Երբ նա դուրս է եկել, մուտքի մոտ նրան սպասելիս է եղել մի տղամարդ՝ մեխահանով։ Լրագրողի խոսքերով, հարձակվողը հոգեպես անառողջ է, սակայն հրաժարվում է բուժվելուց։

«Ինձ վրա հարձակվել է տաքսու ծանոթ վարորդը, որը ինձ խանդում է իր կնոջ հանդեպ։ Ես հոգնել եմ նրան բացատրելուց, որ բոլոր կասկածներն անհիմն են»,- պարզաբանել է տուժողը։

Ոստիկանությունում հաստատել են, որ միջադեպը կապ չունի Կոբզեւի մասնագիտական գործունեության հետ, եւ որ կատարվում է հետաքննություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը այսուհետ կզբաղվի նաեւ մեդիագրագիտությամբ
Ըստ այդմ, Կենտրոնը կզբաղվի նաեւ տեղեկատվության հրապարակմամբ, ապատեղեկատվության կանխարգելմամբ եւ…
Մահացել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը
Հոգեհանգիստը կկայանա ապրիլի 25-ին՝ ժամը 17:30-ին, Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ ապրիլի 26-ին...
ԱՄՆ նախագահի աշխատակազմը բոյկոտում է Սպիտակ տանն առընթեր Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը. Politico
ԱՄՆ նախագահն իր աշխատակազմին պարտադրել է բոյկոտել Թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը...
Բուլղարիայում դատարանը 30 տարի է տվել լրագրողուհուն սպանողին
Լրագրողուհուն սպանողը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման...
Ռուսական հեռուստաալիքները Հայաստանի տարածքում հեռարձակվում են հայաստանցի հարկատուների հաշվին․ «Լուսավոր Հայաստան»
Մասնավորապես, ինչպես նշել է Բաբաջանյանը, «ռուսական հեռուստատեսությամբ պարբերաբար Հայաստանի, նրա իշխանությունների եւ երկրում տեղի ունեցած իրադարձությունների հանդեպ ատելության քարոզչություն է իրականացվում»․․․
Հյուսիսային Իռլանդիայում լրագրողուհու սպանության կասկածանքով երկու դեռահասներ են կալանավորվել
CCTV հեռուստաալիքը տարածել է լրագրողուհու կյանքի վերջին վայրկյանների տեսագրությունը․․․