News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը, դաշնակիցների հետ միասին, Սիրիայի եւ Իրաքի տարածքները 100 տոկոսով ազատագրել է  «Իսլամական պետության» զինյալներից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտնում է Reuters-ը։

Նա հավելել է, որ «պարբերաբար այդ տականքները զգացնել կտան իրենց մասին, սակայն նրանք կորցրել են ողջ հեղինակությունը եւ ուժը», իսկ ԱՄՆ-ը կպահպանի «զգոնությունը եւ կպայքարի, քանի դեռ ԻՊ-ն վերջնականապես պարտություն չի կրել»։

Մարտի 22-ին Սպիտակ տան ներկայացուցիչն ասել էր, որ ԻՊ-ն այլեւս չի վերահսկում իրավիճակը Սիրիայի տարածքում։ Փետրվարի սկզբին Թրամփը «կանաչ լույս» էր տվել իր գեներալներին, որ վերջնականապես ոչնչացնեն Իրաքի զինյալներին։

ՄԱԿ-ի տվյալներով, ԻՊ-ն դեռեւս ունի 50-300 մլն դոլար ֆինանսական միջոցներ եւ 14-18 հազար զինյալներ, որոնցից 3000-ը արտասահմանցիներ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ