News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

92 տարեկան հասակում մահացել է իսրայելական «Մոսադ» հատուկ ծառայության լեգենդար հետախույզ Ռաֆի Էյտանը՝ հայտնում է Associated Press-ը։

Էյտանը եղել է Իսրայելի հատուկ ծառայության հիմնադիրներից մեկը։

Նա 1960թ․ Արգենտինայում ղեկավարել է Հոլոքոստի «ճարտարապետ» Ադոլֆ Էյհմանի առեւանգման գործողությունը եւ տարել է նրան Երուսաղեմում դատարան, ինչով ընդմիշտ մտել է Իսրայելի պատմության մեջ։

«Ռաֆին, որ կատարել է անհամար առաքելություններ՝ հանուն Իսրայելի անվտանգության, դարձել է Իսրայելի պետության հատուկ ծառայությունների հերոսներից մեկը։ Նրա իմաստնությունը, սրամտությունը եւ պատասխանատվության զգացումը Իսրայելի ժողովրդի եւ մեր պետության առաջ, հավասարը չունեին»,- Էյտանի մասին ասել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ