News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

Այսօր Թաիլանդում շուրջ 50 մլն ընտրողներ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է BBC News-ը:

Տարիներ շարունակ երկրում քաղաքական ակնայունություն էր. պայքար էր ընթանում երկրում հեղաշրջում իրակացրած զինվորականների եւ գահընկեց եղած վարչապետ Թաքսին Չինավաթի կողմնակիցների միջեւ:

2011 թվականից ի վեր այս ընտրություններն առաջին համընդհանուր խորհրդարանական ընտրություններն են:

Այսօրվա քվեարկության արդյունքում կընտրվեն խորհրդարանի ներքին պալատի 500 անդամներ: Համաձայն երկրի Սահմանադրության՝ Սենատի 250 անդամները պետք է զինվորականներ լինեն:

Ընտրություններից հետո երկու պալատների անդամները կընտրեն վարչապետին:

Ամբողջ երկրում տեղական ժամանակով 08:00-ին բացվել էն ավելի քան 93 000 ընտրատեղամասեր, որոնք կփակվեն տեղական ժամանակով 17:00-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել