News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Այսօր, մարտի 24-ին, ժամը 02:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում գտնվող ռեստորանային համալիրում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևան-Գավառ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին գտնվող ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:13-ին, մարվել՝ 05:11-ին:

Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը (մոտ 120 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Տպել
Ամենաշատ