News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 19
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մարտի 24-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ, ներսում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդ՝ Խ.Մ., ծնված 1967թ.), «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ Ս.Հ.) և «Opel Astra» մակնիշի (վարորդ՝ Գ.Ս.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Գ.Հ.-ն (ծնված 2002թ.), հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Խ.Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Խ.Մ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նովոսիբիրսկի մարզում ՃՏՊ հետեւանքով ՀՀ քաղաքացի է մահացել
Ոստիկանները փաստի առթիվ նախաքննական ստուգում են սկսել, պարզվում են ճանապարհային վթարի հանգամանքներն ու պատճառները:...
Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի, այդ թվում տնօրեններ, անտառապետեր
Քրեական գործի նախաքննության ընթացքում որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ, այդ թվում՝ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղի 2 տնօրեն, 3 նախկին անտառապետ, 3 անտառապահ...
Ողջաբերդի խոշոր հրդեհը առավոտյան հաջողվել է մարել. Դեպքի վայրում աշխատել է 7 մարտական հաշվարկ եւ 110 բնակիչ
Պարզվել է, որ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Սահմանվել է հերթապահություն…
Ասկերանի 17-ամյա բնակիչն անհետ կորել է
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը…
Ողբերգական դեպք Արմավիրում. 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում…
Մուսալեռ գյուղում բախվել են ГАЗель-ն ու Opel-ը. վերջինս շրջվել է. կան վիրավորներ (ֆոտո)
Արմավիրի մարզում օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել…
Ֆոտոռեպորտաժներ