News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մարոկոյի ոստիկանությունը ջրցաններ է կիրառել երկրի մայրաքաղաք Ռաբաթում երիտասարդ ուսուցիչների բազմահազարանոց ցույցը ցրելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Մարոկոյի մայրաքաղաքում խորհրդարանի շենքի առջեւ հավաքվել էր շուրջ 15 հազար ուսուցիչ, որոնք պատրաստվում էին այնտեղ գիշերել երկրի ընդդիմության կողմից կազմակերպված առավել մարդաշատ ցույցի նախօրեին:

Հաղորդվում է, որ մանկավարժները բողոքում էին իրենց աշխատանքային պայմանագրերի եւ աշխատանքի պայմանների դեմ: Նրանք, որպես սոցիալական ծառայողներ, պահանջում էին արտոնություններ եւ կենսաթոշակ:

Ուսուցիչների հետ մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո ոստիկանությունը նախաձեռնել էր վերոնշյալ քայլերը:

Ուսուցիչները պատմել են, որ ոստիկաններն առաջարկել էին նրանց տրամադրել ավտոբուսներ գիշերակացի համար նախատեսված վայրեր տեղափոխելու համար, սակայն հավաքվածներն ի պատասխան վանկարկել էին.«Ազատություն: Արժանապատվություն: Սոցիալական արդարություն»:

Երկրի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել տեղի ունեցածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ