News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հեռավոր-արեւելյան Պետրոպավլովսկ-Կամչատկայի բնակիչները տեսանկարահանել են դեպքը, երբ բեռնատարի վարորդը թափել է ութ տոննա ձկան թափոններ քաղաքի կենտրոնում: Տեսահոլովակը հրապարակվել էր «Կամ-24»-ի կողմից, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Կադրերում երեւում է, որ Կամչատկայի կառավարության շենքի մոտակայքում՝ երթեւեկելի մասի երկայնքով մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա թափված են ձկան թափոններ: «Ի՞նչ է դա նշանակում: Անփութությո՞ւն, թե՞ բողոքի ակցիա, իբրեւ ձուկը գլխից է փտում»,-տեսահոլովակի հեղինակը հարցադրում է կատարում:

Ավելի վաղ հայտնի էր, որ Պետրոպավլովսկ-Կամչատկայում դեպքը տեղի է ունեցել վարորդի անփութության պատճառով, որը սխալ էր ամրացրել բեռնատարի կցորդը: Նրան հայտնաբերել են «Անվտանգ քաղաք» համակարգի միջոցով, իսկ ավելի ուշ վարորդը բերման է ենթարկվել ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից:

Տղամարդուն խոստացել են պատասխանատվության ենթարկել ճանապարհն աղտոտելու եւ կցորդը սխալ ամրացնելով տրանսպորտային միջոցը շահագործելու համար: Ձեռնարկությունը, որտեղից դուրս էին բերվել թափոնները, առաջարկել է անվճար մաքրել ճանապարհը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ