News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Չինացի հնէաբանները հնչեղ բացահայտում են կատարել. գետի ափին նրանք հայտրաբերել են անողնաշար կենդանիների քարացուկներ, որոնք շուրջ 518 մլն տարեկան են, հաղորդում է  BBC News-ը:

Տվյալ գտածոն արժեքավոր է, քանի որ այն անողնաշար կենդանիների բացառապես հնագույն քարացուկ է. դրանց պահպանման հավանականությունը բավականին փոքր է՝ ի տարբերություն ողնաշարավորների քարացուկների:

Արժեքավոր գտածոները, որոնք ստացել են Qingjiang biota (Ցինզյանի բիոտա) ընդհանուր անվանումը, հայտնաբերվել են Դանշույ գետի ափին՝ Հուբեյ նահանգում:

Գիտնականները հավաքել են որդերի, մեդուզաներին, ծովային ակտինիաների եւ ջրիմուռների ավելի քան 20 հազար նմուշներ, ընդ որում՝ ավելի վաղ այդ կենդանիների տեսակները հայտնի չէին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ