News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գոյություն ունեն ավիատոմսեր ամրագրելու տարբեր ձեւեր, սակայն դրանցից մի քանիսը, անգամ ամենահաճախ կիրառվողները, ամբողջովին հնացել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Travel and Leisure-ին:

«Այժմ սպառողների համար կան բազմաթիվ տարբերակներ. մատչելի փոխադրողներ, սակագների նոր փաթեթներ: Բացի այդ, այժմ ավիատոմսերի արժեքն ավելի թափանցիկ է, ինչը նախկինում այդպես չէր»,-ասում է Hopper ծառայության ճանապարհորդությունների փորձագետ Լիանա Քորվինը, որը վերլուծում է ավիատոմսերի գները դրանց փոփոխությունները կանխատեսելու համար:

Նրա խոսքերով՝ այդ թափանցիկությունը թույլ է տալիս կոտրել լայն տարածում գտած միֆերը, որոնք խոչընդոտում են խնայել հարյուրավոր դոլարներ թռիչքների ժամանակ:

Փորձագետները նշել են ութ սխալներ, որոնք խանգարում են խնայողություններ կատարել ավիատոմսեր գնելիս:

Բազմաթիվ ավիաընկերություններ առաջարկում են նվազագույն սակագները, որոնք ավելի ցածր են, քան ստանդարտ էկոնոմ դասը: Սակայն, որպես կանոն, ամենաէժան ավիատոմսերն անհնար է փոխանակել կամ հետ վերադարձնել, ինչպես նաեւ դրանք հնարավորություն չեն տալիս ընտրել տեղն ինքնաթիռի սրահում:

Ուղեբեռով ճամփորդելու կամ թռիչքի ընթացքում մտերիմ մարդու կողքին նստելու ցանկության դեպքում ավելի շահավետ է նախօրոք ամրագրել տոմսը էկոնոմ դասի ստանդարտ սակագնով:

Կարծիքը, որ հնարավոր է գտնել ավիատոմսեր լավագույն գնով՝ հնարավորինս վաղ ամրագրելով դրանք, կորցրել է արդիականությունը: Ծառայության գլխավոր գիտաշխատող Պատրիկ Սյուրին նախազգուշացնում է, որ «թռիչքից վեց ամիս առաջ եւ ավելի վաղ ամրագրումը կարող է ավելի թանկ արժենալ, քանի որ ավիաընկերությունները սովորաբար նշում են տոմսերի սկզբնական արժեքը»:

Մյուս կողմից, վերջին րոպեին ամրագրումը դեռեւս բավականին թանկարժեք է: Գները սովորաբար զգալի աճում են թռիչքից երկու շաբաթ առաջ:

Ըստ ծառայության տվյալների՝ «հանգստյան օրերին հասանելի են բավականին թոքրաթիվ ավիատոմսեր ինչպես ներքին, այնպես էլ միջազգային չվերթների համար»:

Համաձայն ամրագրման ծառայությունների տվյալների՝ թռիչքի ամենաշահավետ ժամն առավոտյան 5-ն է. ճանապարհորդները կարող են առավելագույն չափով խնայել՝ գնելով տոմսեր 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում չվերթների համար:

Համաձայն 2019 թվականի գների կանխատեսումների՝ հինգշաբթի եւ ուրբաթ օրերին չվերթների ավիատոմսերը սովորաբար առաջարկվում են ամենամատչելի սակագներով (մինչեւ 10 տոկոս խնայողության հնարավորությամբ), կիրակի թռիչքները ամենաթանկն են: Ամրագրման բազմաթիվ համակարգեր թույլ են տալիս համեմատել գները մի քանի օրվա եւ անգամ ամբողջ ամսվա կտրվածքով՝ այդկերպ թույլ տալով պարզել՝ երբ է թռիչքն ավելի մատչելի:

Ինքնաթիռով ճանապարհորդելը գրեթե միշտ ավելի մատչելի է շաբաթվա կեսին, ուստի ճանապարհորդները ձգտում են տուն վերադառնալ նախքան հանգստյան օրերը: Սակայն մի շարք ուղղությունների դեպքում հակառակ միտումն է. կարելի է զեղչերի հանդիպել շաբաթ տուն վերադառնալու դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել