News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Շենավան համայնքում տեղի ունեցած ծեծկռտուքի եւ հրաձգության պատճառը գյուղապետի ընտրություններն էին․ հայտնում է Shamshyan.com-ը։

Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մարտի 23-ին ժամը 18:00-ի սահմաններում Շենավան գյուղի ծայրամասում՝ Շենավան գյուղից դեպի Արևաշող գյուղ տանող դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Շենավան գյուղի բնակիչներ 53-ամյա Հայկ, 22-ամյա Արմեն, 31-ամյա Իշխան Դունամալյանների և համագյուղացիներ 27-ամյա Հովհաննես, 21-ամյա Վալենտին, 41-ամյա Ալեքսանդր Միրզոյանների, 28-ամյա Մխիթար Մխիթարյանի և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ, 43-ամյա Արայիկ Կարապետյանի միջև: 

Վիճաբանության ժամանակ հրազենից արձակված կրակոցներից Ա. Հ. և Ի. Դունամալյանները ստացել են հրազենային վնասվածքներ:

Պարզվել է, որ Հայկ Դունամալյանի եղբայրը՝ Շենավան գյուղի բնակիչ, 51-ամյա Հովհաննես Դունամալյանը նույնպես ներկա է եղել միջադեպին և տեսել է, որ Ա. Կարապետյանը ձեռքին եղած ատրճանակով հարվածներ է հասցրել եղբոր՝ Շենավան գյուղի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Դունամալյանի դեմքին, ապա նույն ատրճանակով կրակել է Հայկ Դունամալյանի գլխին:  Դրանից հետո Ա. Կարապետյանը կրակել է իր ուղղությամբ, սակայն վրիպել է:

Ոստիկանության Սպիտակի բաժին է դիմել Շենավան գյուղի բնակիչ, Վ. Միրզոյանի մայրը՝ 45-ամյա Դիաննա Տոնոյանը, և հայտնել, որ իրենց տան մոտ այդ վիճաբանության ժամանակ Վոլոդյա Դունամալյանը փայտյա ձողերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Արտաշես Դունամալյանը փայտյա ձողով հարվածներ է հասցրել իր աջ ձեռքին, իսկ նույն գյուղի բնակիչ 18-ամյա Կոլյա Դունամալյանն էլ փայտյա ձողով նույնպես մի քանի անգամ հարվածել է իրեն:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ВАЗ 2106 մակնիշի 34 TV 361 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան վնասվածքի հետքեր, կոտրված են կողային ապակիները և այն քննիչի որոշմամբ տեղափոխվել է ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ըստ աղբյուրի՝ մի քանի գյուղացիներ, որոնք հրաժարվել ենն տեսախցիկի առջև խոսել, պատմել են, որ վիճաբանության պատճառը եղել է աղբ թափելը, սակայն դա պատրվակ էր, հիմնական պատճառը գյուղապետի ընտրություններն էին, ու եթե գիշերը ոստիկաններն ու քնիչները օպերատիվ չգործեին, ապա վենդետա էր լինելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսում խմբակային բռնաբարության մեջ կասկածվող 12 իսրայելցի է ձերբակալվել
Իսրայելի ԱԳՆ-ը հաստատել է, որ տեղեկացել է կասկածյալների ձերբակալության մասին...
Կոմիտասի պողոտայում կոտրել է արտելի ապակին եւ բռնվել
Կոմիտասի պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Ն.Շենգավիթի բնակիչ, 27-ամյա երիտասարդի…
22-ամյա սարիթաղցին փորձել է հագուստ գողանալ առեւտրի կենտրոնից ու ընկել ոստիկանների ձեռքին
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հուլիսի 16-ին, ժամը 19.50-ին, գողություն կատարելու կասկածանքով…
Մեքսիկացի նարկոբարոն «Էլ Չապոն» ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել
62-ամյա նարկոբարոնին ԱՄՆ էին տեղափոխել, որպեսզի նա դատարանի առաջ կանգներ մեքսիկական բանտերից 2 անգամ փախուստի դիմելուց հետո...
Իրաքյան Քրդստանում Թուրքիայի փոխհյուպատոսը սպանվել է Էրբիլում
Դեռեւս որեւէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը...
Գրպանահատին բերման են ենթարկել Ֆրանսիայի հրապարակից. Նա գործել է թիվ 44 երթուղու ավտոբուսում
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ…
Ամենաշատ