News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, մարտի 22–ին, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել էր, որ վերջին 6 ամսում նախարարությունը ջրային ռեսուրսների օգտագործման պայմանների 280 խախտում է հայտնաբերել և ուղարկել իրավապահ մարմիններին, այն դեպքում, երբ նախորդ երեք տարիների ընթացքում բացահայտված խախտումները 15-ն են եղել։

NEWS.am-ի հետ զրույցում Բնապահպանության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության նախկին պետ Վահան Դավթյանը նշեց, որ Էրիկ Գրիգորյանի հայտնած տեղեկությունը սուտ է, քանի որ ըստ նրա՝ միայն 2017թ․-ին Արարատյան դաշտի ձկնաբուծական 30 տնտեսությունում խախտումներ էին հայտնաբերվել՝ կային ապօրինի ջրօգտագործողներ, ծավալից շատ ջուր օգտագործողներ։

«30 տնտեսությունում մեկ և ավելի խախտումներ արձանագրեցինք մեկ այցելությամբ, ինչն արդեն 15 խախտումը գերազանցում է։ Այդ ի՞նչ չափանիշներով են որոշել 15 խախտումը։ Այդ 30 տնտեսությունների բացահայտված խախտումները ուղարկվել են կառավարությունը, կառավարությունը քննարկել է. այդ ժամանակ նույն Էրիկ Գրիգորյանը փոխնախարար էր և որպես փոխնախարար ինքն էլ է մասնակցել այդ քննարկմանը, ես էլ եմ մասնակցել։ 30 տնտեսությունում խախտման մասին իմացել է, այնպես չէ,  որ իրեն սխալ են զեկուցել, ինքը տեղյակ է եղել և մասնակցել է քննարկմանը»,– ասաց Վահան Դավթյանը։

Ըստ Վահան Դավթյանի, Բնապահպանության նախարարությունը նշում է, որ հէկերում չկան ջրաչափական սարքավորումներ, Ջրային օրենսգրքում հստակ գրված է, եթե ջրօգտագործման դեպքում կան խախտումներ, տրվում է 15 օր ժամկետ՝ խախտումը վերացնելու համար, եթե չեն վերացնում խախտումը՝ ջրօգտագործման թույլտվությունը կասեցվում է։

«Հիմա նայում եմ բնապահպանության նախարարության կայքը, ոչ մի ջրօգտագործման թույլտվություն չի կասեցվել։ Այդ 280 խախտումից քանի՞սն են վերացվել՝ թող հրապարակեն։ Սուտ է, գործ անելու փոխարեն, զուտ ՓիԱր են անում, ցույց են տալիս, թե նախորդ տարիներին գործ չի արվել՝ մենք ենք անում։ Ոչ, գործը արվել է, ցուցանիշները կան, իրենք էլ մասնակից են եղել»,- ասաց ԲՆ նախկին պաշտոնյան։

Վահան Դավթյանը խոսեց նաև բնապահպանության ոլորտում դրամաշնորհներից, ասաց, որ օրինակ՝ Եվրամիության «Ջրային նախաձեռնություն+» ծագիրը մեկնարկել է ԲՆ նախկին նախարար Արծվիկ Մինասյանի ժամանակ, եւ ծրագրի մի բաղադրիչը՝ սարքավորումների ձեռքբերման հատվածն է ստորագրել Էրիկ Գրիգորյանը, սակայն դա չի նշանակում, որ այդ փաստաթուղթը դարձավ Էրիկ Գրիգորյանի ձեռքբերումը։

«Ուղղակի Էրիկ Գրիգորյանը ստորագրել է, սակայն ներկայացվում են, որ դա իրենց ձեռքբերումն է։ Դա նշանակում է, որ բնապահպանության նախարարությունը զուտ ՓիԱր-ի վրա է աշխատում»,- նշեց բնապահպանության նախարարության նախկին աշխատակիցը՝ հավելելով, որ բնապահպանության նախարարության հաղորդագրության տակ այս մասին գրառում էր արել, որը սակայն ջնջել էին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
Ամենաշատ