News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերսկսել է իր շփումը Twitter-ում «Ռուսաստանի հետ կապված հետաքննության» ֆոնին մի քանի տասնյակ ժամերի ընթացքում լռությունից հետո:

Իր առաջին թվիթում նա մաղթել է բարի լույս եւ հաճելի օր, իսկ երկրորդում գրել իր հանրահայտ կարգախոսը՝ «Ամերիկան կրկին դարձնենք հզոր»:

Հիշեցնենք, որ մարտի 23-ին հայտնի էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից իրականացվող «Ռուսաստանի միջամտության վերաբերյալ» հետաքննության ավարտի մասին լուրը. Մյուլերը փոխանցել էր Կոնգրեսին 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հետաքննության արդյունքներն առանց նոր մեղադրանքներ ներկայացնելու առաջարկի: Դոնալդ Թրամփն ամբողջ օրվա ընթացքում զերծ էր մնացել թվիթերյան գրառումներ կատարելուց, ինչը նկատել էին նաեւ միջազգային ԶԼՄ-ները:

Սպիտակ տունն ու Ռուսաստանը բազմիցս հերքել են ԱՄՆ-ում ընտրությունների ժամանակ անօրինական կապերի մասին մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ