News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ամենահարուստ ընտանիքներից մեկը, տեղեկանալով իր նախնիների անցյալի մասին, որոնք սատարում էին նացիզմն ու աշխատանքային շահագործման ենթարկում գերիներին, որոշել է հատկացնել միլիոնավոր եվրոներ բարեգործության նպատակով, հաղորդում է Sky News-ը՝ հղում կատարելով Bild պարբերականին:

Ինչպես նշում է պարբերականը, գերմանական ԶԼՄ-ների միջոցով ընտանիքը ծանոթացել էր փաստաթղթերին՝ համաձայն որոնց պարզվել էր, որ նրանց նախնիներ Ալբերտ Ռեյման-ավագն ու նրա որդի Ալբերտ Ռեյման-կրտսերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատանքային շահագործման էին ենթարկում խորհրդային քաղաքացիներին եւ ֆրանսիացի գերիներին:

Ինչպես հայտնել է Ռեյման ընտանիքի ներկայացուցիչ Փիթեր Հարֆը, որը գլխավորում է նաեւ Ռեյմանների հոլդինգային ընկերությունը, ըստ այդ տեղեկությունները հրապարակած թերթի տվյալների՝ ներքին հետաքննություն կիրականացվի:

Նա նշել է, որ ընտանիքը երբեք չի հիշատակել իր պատմության նացիստական փուլի մասին, սակայն, համաձայն հրապարակված տեղեկատվության, նախնիները, որոնք մահացել են 1954 եւ 1984 թթ., «պետք է բանտում լինեին»:

Հարվը հայտարարել է, որ ընտանիքը պատրաստվում է հանրայնացնել իր հետաքննության արդյունքները եւ բարեգործության նպատակով հատկացնել 10 մլն եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ