News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առեղծվածային դեպք է տեղի ունեցել Պատմության պետական թանգարանում: Այցելուների ներկայությամբ անհայտ անձինք կախել են սեփական նկարը «Նիկոլայ II: Ընտանիք եւ գահ» ցուցահանդեսի ժամանակ եւ առանց խոչընդոտների հեռացել շենքից, հաղորդում է «ՄԿ»-ը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ավելորդ նկարը նկատել են երկու 16-ամյա այցելուները: Աղջիկները շրջում էին սրահներում եւ լուսանկարահանում ու տեսանկարահանում էին: Նկարներն ուսումնասիրելիս նրանք ուշադրություն են դարձրել, որ պատի վրա հանկարծակի շրջանակի մեջ տեղադրված լուսանկար է ի հայտ եկել, որը մի քանի րոպե առաջ չկար: Ավելի ուշադիր ուսումնասիրելով տեսանյութը՝ ընկերուհիները հայտնաբերել են, որ երկու սելֆիների միջեւ ընկած ժամանակահատվածում երկու անծանոթներ՝ կին եւ տղամարդ, անվրդով կերպով մոտեցել են կայսրուհի Ալեքսանդրա Ֆյոդորովա կիսանդրուն, փակցրել էին լուսանկարով շրջանակը պատին եւ հեռացել: Աշակերտուհիները չէին հասցրել ուշադիր զննել այդ մարդկանց:

Ուսումնասիրելով նոր նմուշը՝ այցելուները պարզել են, որ դա Նիկոլայ II-ի տիկնոջ հանրահայտ լուսանկարն էր, սակայն լուսանկարի վրա առկա էր տարօրինակ մասնիկ: Կայսրուհին իր ձեռքերում պահում էր իրը, որը հիշեցնում էր մեքենայի ազդանշանի կախազարդ:

Աղջիկների արձագանքը զարմանալիորեն նման էր Տրետյակովյան պատկերասրահի Կուինջիի «Այ Պետրի: Ղրիմ» կտավի կողոպուտի ականատեսների արձագանքին: «Մենք շատ զարմացանք՝ իսկ այդպես կարելի՞ է: Մտածեցինք անգամ, որ նրանք թանգարանի աշխատակիցներն են: Սակայն լուսանկարի վրա տարօրինակ աքսեսուարը եւ լուսանկարի ներքեւում նկարագրությամբ վահանակի բացակայությունը կասկածելի թվաց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ