News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջին կլոնավորված ոստիկանական շունը Չինաստանում երկու ամսական Կունսյունն է, որը սկսել է վարժվել իրավապահ մարմիններում ծառայության անցնելու համար, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով China Daily-ին:

Կունսյունը Հուահուանմա անունով 7-ամյա կունմինյան հովվաշան կլոնն է. Հուահուանման օգնել է բացահայտել բազմաթիվ սպանություններ եւ դրսեւորվել է որպես երկրում լավագույն հետախուզական շուն:

Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունը ստեղծել է ոստիկանական ակնառու շների կլոնավորման ծրագիրը, որը պետք է խնայի ժամանակ եւ գումար նրանք նախապատրաստելու համար: Հուահուանմայի ԴՆԹ-ն վերցրել էին նրա կաշվից, երբ շունը մահացել էր: Այդ նմուշի միջոցով գիտնականները ստեղծել էին կլոնավորված էմբրիոն եւ տեղադրել այն մեկ այլ շան մեջ: Կլոնավորված շնիկը ծնվել էր կեսարյան հատման միջոցով: Նրա ԴՆԹ-ն 99.9 տոկոսով համընկնում է իր նախնու ԴՆԹ-ի հետ:

Կունսյունը լավ ցուցանիշներ է ապահովել թեստերի արդյունքում: Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա նրան կվարժեցնի Հուահուանմայի մարզիչ Լի Հուան, որն արդեն 33 տարի է աշխատում է ոստիկանական շների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ