News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Իտալիայում 5 ամսական տղա է մահացել, երբ նրա ծնողները թլպատել են նրան տան պայմաններում, հաղորդում է BBC News-ը:

Ուրբաթ երեկոյան երեխան սրտի կանգով տեղափոխվել էր հիվանդանոց Բոլոնիայում, սակայն կարճ ժամանակ անց փոքրիկը մահացել էր:

Ռեջո-նել-Էմիլիա նահանգի իշխանությունները սկսել են հետաքննություն ընդդեմ զոհված տղայի ծնողների, որոնք ծնունդով Գանայից են:

Նշվում է, որ ավելի վաղ Իտալիայում գրանցվել էր նմանատիպ մեկ այլ դեպք. անցյալ տարի դեկտեմբերին թլպատման զոհ էր դարձել 2-ամյա երեխան, որին թլպատել էին անմիջապես Հռոմի միգրացիոն կենտրոնում:

Նշվում է, որ Իտալիայում տարեկան թլպատման է ենթարկվում շուրջ 5000 մարդ, եւ հիմնականում այդ գործողություններն անօրինական են կատարվում:

Թլպատումը կաթոլիկ Իտալիայի ավանդույթներից չէ, սակայն երկրում միգրանտների զգալի մասը մահմեդականներ են, որոնց համար դա սովորական գործընթաց է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ