News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում արգելել են պահել եւ տարածել Քրայսթչերչի մզկիթներում 50 մարդու սպանության մեջ մեղադրվող Բրենթոն Թարանթի մանիֆեստը: Այդ որոշումն ընդունել է ֆիլմերի եւ գրքերի դասակարգման հարցերով զբաղվող նորզելանդական գործակալությունը, հաղորդում է Մեդուզա-ն՝ հղում կատարելով կառույցի հայտարարությանը:

Գործակալությունը եկել է եզրահանգման, որ մանիֆեստը քարոզում է բռնություն մարդկանց որոշ խմբերի նկատմամբ: «Դրանում թվարկված են Նոր Զելանդիայում պոտենցիալ հարձակման վայրերը եւ միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր է իրականացնել նման հարձակումը: Այն պարունակում է աննախադեպ դաժանությամբ գործողությունների, այդ թվում երեխաների սպանության հիմնավորումներ»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Այժմ Նոր Զելանդիայի բնակիչները պարտավոր են հեռացնել մանիֆեստի կրկնօրինակներն ու դրա հղումները: Այդ պահանջը վերաբերում է նաեւ տեղական ԶԼՄ-ներին:

Նախքան մզկիթների վրա հարձակում գործելը Բրենթոն Թարանթը տարածել էր համացանցում եւ որոշ քաղաքական գործիչների շրջանում իր մանիֆեստը, որը պարունակում է հակամիգրացիոն եւ հակամահմեդական արտահայտություններ:

Թարանթը նաեւ տեսանկարահանել էր հարձակումը: Զանգվածային սպանության տեսագրությունն արագորեն տարածվել էր սոցցանցերում: Facebook-ը հայտարարել էր, որ միայն առաջին 24 ժամերի ընթացքում հեռացրել էր ահաբեկչության 1.5 մլն տեսագրություն:

Քրայսթչերչում ահաբեկչությունից հետո Նոր Զելանդիայի կառավարությունը որոշել էր արգելել կիսաավտոմատ հրացանները: Թարանթն օգտագործել էր այդ տեսակի զենք հարձակման ժամանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ