News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նորվեգիայի ափերի մոտ ծանծաղուտի մեջ հայտնված Viking Sky կրուիզային նավն անվտանգ կերպով հասել է նավահանգիստ, հաղորդում է Press Association-ը:

Ոստիկանությունում հայտնել են, որ նավի անձնակազմին հաջողվել է նետել խարիսխը հարկադիր կանգառի վայրում, քանի որ հակառակ դեպքում նավը կկործանվեր:

Նավահանգիստ ժամանակ նավի վրա դեռեւս գտնվում էին 479 ուղեւորներ եւ անձնակազմի 458 անդամներ:

Նշվում է, որ դեպքի հետեւանքով 20 ուղեւորներ ստացել են վնասվածքներ եւ այժմ բուժօգնություն են ստանում Նորվեգիայում: Մյուսներն առաջիկայում կուղեւորվեն տուն:

Հիշեցնենք, որ Viking Sky կրուիզային նավը խրվել էր ծանծաղուտի մեջ: Նավի եւ ուղեւորների փրկարարական գործողությունները շարունակվում էին ավելի քան 24 ժամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ