News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է Քրայսթչերչի մզկիթների ահաբեկչության, որի զոհ դարձավ 50 մարդ, հանգամանքների ծավալուն հետաքննություն անցկացնելու մասին։ Գործի «կարեւորագույն հասարակական նշանակության» հետ կապված՝ հետաքննությունն իրականացնելու է թագավորական քննչական հանձնաժողովը, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն։

Հետաքննության թագավորական հանձնաժողովը Նոր Զելանդիայում ձեւավորվում է արտակարգ դեպքերում։ Դրա մեջ են մտնում հատուկ ծառայությունների, ոստիկանության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մաքսատան եւ միգրացիոն ծառայության մասնագետներ։ Նրանք պետք է պարզեն, թե ինչպես է հանցագործը կարողացել գրոհել եւ որտեղ է զենք ձեռք բերել, ինչպես նաեւ որոշել անվտանգության ծառայությունների դերը պատահածի մեջ։ «Կարեւոր է պարզել բոլոր մանրամասները՝ հասկանալու համար, թե ինչպես է ահաբեկչական գործողությունը տեղի ունեցել, եւ ինչպես կարող էինք կանխել այն»,- ընդգծել է Արդեռնը։

Նորզելանդական Քրայսթչերչում մարտի 15-ին երկու գրոհի հետեւանքով մզկիթներում զոհվեց 50 մարդ։ Եվս 50 հոգի վիրավորվեց, նրանց մեծ մասը հիվանդանոցներում է։

Հարձակումը կատարել է 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանտը։ Ահաբեկչությունը կատարելուց առաջ հանցագործը էլեկտրոնային փոստով ավելի քան 30 հասցեատիրոջ 74 էջանոց մանիֆեստ էր ուղարկել, որում իրեն անվանել է սպիտակների գերազանցության գաղափարի կողմնակից եւ պատմել է Եվրոպայում ահաբեկչություններ կատարելու ծրագրերի մասին՝ ուղղված մուսուլմանների դեմ։ Թարանտը գաղտնի տեսախցիկով նկարահանել եւ ուղիղ հեռարձակել է հարձակումն ինտերնետում։

Մարտի 22-ին Նոր Զելանդիայի բնակիչները լռության րոպեով հարգել են զոհերի հիշատակը։ Շատ կանայք՝ ի նշան աջակցության, գլխաշոր են կապել։ Առաջինն այդպես է վարվել Արդեռնը, որը գլխաշորով հանդիպման է եկել մուսուլմանական համայնքի անդամների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ