News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ուկրաինական բանակը անհրաժեշտության դեպքում «կարող է հմտորեն օգտվել թշնամու համար մահաբեր զենք» կիրառելու հնարավորությունից, գրել է Պյոտր Պորոշենկոն Facebook-ում։

«Օրերս զինվորականներին Խմելնիտչինայում, բացի թուրքական նորագույն  թռչող անօդաչու սարքերից, հանձնեցի ավելի քան 420 միավոր սպառազինություն եւ տեխնիկա։ Պաշտպանական ճյուղի աշխատակիցները ուկրաինացի զինվորականների ձեռքը թե՛ սուր, թե՛ վահան տվեցին։ Տվեցին թշնամու համար մահաբեր զենք, որից, հավաստիացնում եմ, անհրաժեշտության դեպքում ուկրաինական բանակը հմտորեն կօգտվի»,- ասել է պետության ղեկավարը։

Պորոշենկոն Ռուսաստանն անվանել է ագրեսոր եւ խոստացել, որ Ուկրաինան կշարունակի ամրացնել մարտունակությունը, որպեսզի դիմակայի արեւելյան հարեւանին։

Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նոր պատժամիջոցներ է մտցրել որոշ ռուսաստանցիների դեմ։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրաման մի շարք երկրների բնակիչների դեմ պատժամիջոցներ մտցնելու մասին, որոնք դիտորդ են եղել ԼԺՀ եւ ԴԺՀ ընտրությունների ժամանակ, ինչպես նաեւ մասնակցել են Ղրիմի կամրջի կառուցմանը։ Պատժամիջոցները կառնչվեն 294 իրավաբանական եւ 848 ֆիզիկական անձանց։

Մինչ այդ Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը հաստատել էր նոր հակառուսական պատժամիջոցներ մտցնելու որոշումը իրավաբանական եւ ֆիզիկական այն անձանց հանդեպ, որոնք, իբր, աջակցել են «Ուկրաինայի դեմ ագրեսիվ գործողություններին»։

2015 թվականի հունվարին Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարություն էր արել, որում Ռուսաստանն անվանվում է ագրեսոր երկիր, քանի որ Կիեւը համարում է, որ Մոսկվան միջամտում է Ուկրաինայի գործերին եւ հակամարտության կողմ է Դոնբասում։ Դրա ապացույցները չեն ներկայացվել։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այս պնդումներն անվանել է «հրապարակային անապացույց զրպարտություններ»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ