News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջարկված նախագծերի նպատակն է ընդլայնել ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության շրջանակը։ Այս մասին մարտի 25-ին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի, ինչպես նաեւ Հարկային օրենսգրքում փոփոխություններ մտցնելու մասին քննարկման ժամանակ ասել է Հայաստանի տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գեղամ Վարդանյանը։

Փոխնախարարը նշել է, որ օինագծերի այս փաթեթը  ստացել է կառավարության դրական եզրակացությունը։ Նրա խոսքով՝ շեշտը, մասնավորապես, դրվում է էլեկտրոնային համակարգերի, թեստավորման, արտադրության, համակարգչային խաղերի ստեղծման եւ գրաֆիկայի զարգացման, ինչպես նաեւ ինտեգրացիոն սխեմաների նախագծման ու թեստավորման վրա։

«Մենք նաեւ  ցանկանում ենք Հայաստանի տարածքում ստեղծել նպաստավոր պայմաններ ՏՏ խոշոր ընկերությունների մասնաճյուղերի գործունեության համար»,- ընդգծել է Վարդանյանը՝ հավելելով, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում է այն ընկերություններին, որոնց մասնաճյուղերը գրանցվել եւ գործում են հանրապետության տարածքում արդեն հինգ տարվա ընթացքում։ Դա, ինչպես նշել է Վարդանյանը, կնպաստի ներդրումների, նոր տեխնոլոգիաների եւ գիտելիքների ներգրավմանը։

Փոխնախարարի խոսքով՝ կձեւավորվեն ՏՏ ընկերությունների կողմից հարկերի չվճարման դեպքում ռիսկերի կանխման մեխանիզմներ։ «Մենք նաեւ ցանկանում ենք վերջերս ստեղծված ընկերություններին տրամադրել հարկային արտոնություններից օգտվելու հնարավորություն եւ առաջարկում ենք դրանց ժամկետը երկարացնել մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 22-ը»,- պարզաբանել է պաշտոնյան։

Այս օրենքը, նրա գնահատմամբ, շատ կարեւոր է նոր ՏՏ ընկերությունների համար եւ կարող է ծառայել ՏՏ համաշխարհային շուկայում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ