News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսության եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստերի շրջանակում մշակվող օրենքները կարող են կողմնորոշիչ ծառայել անդամ պետությունների համար։ Այս մասին մարտի 25-ին, ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստի արդյունքների վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանն ասել է խորհրդարանի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նիստն սկսվել է ԱՊՀ ՄԽՎ տնտեսության եւ ֆինանսների հանձնաժողովի նախագահի ընտրությամբ, որի պաշտոնում միաձայն ընտրվել է Կարապետյանը։ «Հանձնաժողովի նպատակը մոդելային օրենքների մշակումն է։ Դրանք կարող են կողմնորոշիչ ծառայել անդամ պետությունների համար իրենց օրենսդիր մարմիններում նման օրենքներ ընդունելու գործում։ Հանձնաժողովի անդամները հավանություն են տվել «Գնագոյացման մասին» մոդելային օրենքի նախագծին։ Քննարկվել են «Հարկային վարչարարության» մասին օրենքի նախագծերը»,- նշել է պատգամավորը։

Վարազդատ Կարապետյանը տեղեկացրել է, որ նիստի ընթացքում դիտարկվել են նաեւ «Ինժեներային գործի» մասին եւ «Ինժինիրինգային գործունեության եւ ինժինիրինգի մասին» մոդելային օրենքները, որոնց ուղղությամբ աշխատանքը դեռ շարունակվում է, բացի այդ, ներկայացվել են հաշվետվություններ 2018 թվականին արված աշխատանքի մասին։ «Ապրիլի 19-ին տեղի կունենա ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի քառասունիններորդ լիագումար նիստը, որտեղ հանձնաժողովը կներկայացնի «Գնագոյացման մասին» մոդելային օրենքը,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին տեղի էր ունեցել ԱՊՀ ՄԽՎ տնտեսության եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ