News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Չեռնոգորիայի կառավարությունը Հայաստանի քաղաքացիներին առանց վիզայի 30 օր իրենց երկրում մնալու հնարավորություն է տվել զբոսաշրջային սեզոնին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CDM պորտալին։

Նրա տեղեկատվությամբ՝ Չեռնոգորիայի կառավարությունը թույլատրել է ռուսաստանցի զբոսաշրջիկներին երկրի տարածքում 180 օրվա ընթացքում առանց վիզա ստանալու մնալ 90 օր։ Այս նորմը կգործի տուրսեզոնի ընթացքում՝ ապրիլի 15-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը։

Ռուսաստանցիների հետ միաժամանակ ընդունվել է որոշում Հայաստանից եւ Ղազախստանից զբոսաշրջիկների համար։ Այդ երկրների քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Չեռնոգորիայում գտնվել 30 օր՝ իսկական փաստաթղթղերի առկայության դեպքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ