News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՊՆ-ն 304 մլն դոլար կհատկացնի նեյտրոնային զենքի ստեղծման եւ երկրամերձ ուղեծրում դրա փորձարկման նպատակով, որը կօգտագործվի բալիստիկ հրթիռների խոցման համար, հաղորդում է popmech.ru-ն:

Նոր զենքի փորձարկումն  արդեն նախատեսված է 2023 թվականին եւ կարող է պատասխան լինել ՌԴ կողմից մշակվող նորագույն հեռանկարային «Բուրեվեստնիկ», «Կինժալ» եւ «Ավանգարդ» հրթիռներին: ԱՄՆ-ի ՊՆ-ում արդեն ծրագրել են համապատասխան ֆինանսավորումը:

Նման տիեզերական սուպեր զենքի սետղծման գաղափարն ուտոպիստական չէ, թեեւ հոլիվուդյան մարտաֆիլմի սցենար է հիշեցնում:

ԱՄՆ-ն  1989 թվականից զբաղվում է նեյտրոնային զենքի ստեղծմամբ: Այժմ Պենտագոնի հատկացրած միջոցներով նախատեսվում է արբանյակների ուղեծրային խմբավորում ստեղծել, որոնք հագեցած  կլինեն սուբատոմային մասնիկների ճառագայթիչներով: Արձակված բալիստիկ հրթիռները կոչնչացվեն նեյտրոնային մասնկիներով, որոնց արագությունը, ինչպես հայտնի է, մոտ է լույսի արագությանը:

Նեյտրոնային թնդանոթները չեն հակասում 1967-ին ԱՄՆ-ի, Բրիտանիայի եւ ԽՍՀՄ-ի միջեւ կնքված Տիեզերքի պայմանագրին, քանի որ զանգվածային ոչնչացման զենք չեն համարվում:

Նշենք, որ 1989-ին Ամերիկան արդեն փորձարկել էր BEAR (Beam Experiments Aboard a Rocket) նեյտրոնային սարքը:

2018-ին ԱՄՆ  բանակի տիեզերական եւ հակահիթիռային  հրամանատարության ղեկավար Դեւիդ Մանը հայտնել էր, որ ԱՄՆ-ն ունի տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հեռահար նեյտրոնային ճառագայթ ստեղծել: Եթե իսկապես այդպես է, ապա դա բարձր տեխնոլոգիական զենքի զարգացման նոր փուլ կդառնա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ